Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 9-րդ ամիս
33 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 35)
Հնարավոր է, որ նա երկար եղունգներ ունենա, նրա դեմքին կարող են լինել ճանկռվածքներ, որոնք նա ստացել է դեռ արգանդում: Այժմ նրա տեղը նեղ է և անհարմար: Վերջնականորեն ձևավորվում են փոքրիկի բոլոր օրգանները: Մնացել են վեջին նրբագծիկները:
Շարունակվում է ճարպային ցանցաթաղանթի կուտակումը հատկապես ուսերի հատվածում, փոքրիկի ուսերը դառնում են կլորիկ և փափուկ: Աստիճանաբար վերանում են աղվամազերը: Նորածնի աչքերը կապույտ են, սակայն նրանց գույնը կփոխվի ժամանակի ընթացքում:
Որպեսզի ձեր փոքրիկը կարողանա ծննդաբերական ուղիներով գլխով առաջ շարժվել արգանդից, արգանդի վզիկը մեկ կարճանում է և նեղանում, մեկ` լայնանում: Պասիվ փուլը նշանակում է արգանդի վզիկի նեղացում, ակտիվ փուլը՝ կծկումներ և վզիկի լայնացում: Հետո սկսվում է անցումային փուլը, երբ վզիկը բացվում է 10 սմ:
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 45 սմ է:
Պտղի քաշը կազմում է մոտ 2 կգ 200գ
Սակայն այս ընթացքում հնարավոր են քաշի նշանակալի տարբերություններ, դա նորմայի սահմաններում է: Այս պահից սկսած փոքրիկի քաշը կարող է շաբաթական ավելանալ մոտ 220 գ-ով:
38-40 շաբաթական հղիություն
Այսպիսով, հղիության վերջին՝ իններորդ ամիսն է: Հիշենք, որ հղիության միջին տևողությունը 228 օր է կամ` 40 շաբաթ: Գոյություն ունի մի պարզ միջոց, որը հնարավորություն է տալիս մոտավորապես որոշել ծննդաբերության օրը: Վերջին դաշտանի առաջին օրվան պետք է ավելացնել 7 օր և հետ հաշվել երեք օրացույցային ամիս: Օրինակ, վերջին դաշտանը սկսվել է դեկտեմբերի 5-ին, 5+7= 12, հանած երեք ամիս, ստացվում է սեպտեմբերի 12 –ը: Սակայն դա չի նշանակում, որ ծննդաբերությունը կլինի հենց այդ օրը, հնարավոր է ինչպես մի քանի օր շուտ, այնպես էլ մի քանի օր ուշ, քանի որ նորմալ հղիության տևողությունը բոլորի մոտ նույնը չէ:
Կարող ենք ասել, որ ծնունդը մարդու կյանքի ամենաուժեղ սթրեսն է: Ներարգանդային կյանքի վերջին շաբաթների ընթացքում բնությունն ակտիվորեն նախապատրաստում է փոքրիկի օրգանիզմը, (մասնավորապես` կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերը), սպասվող ծանր փորձությանը: Մեծանում են մակերիկամները (ավելի մեծ են, քան երիկամները), որոնք ծննդաբերության ժամանակ պետք է արյանը մեծ քանակությամբ ադրենալին և նորադրենալին մատակարարեն: Ինչպես ցույց են տալիս հատուկ հետազոտությունները, այս «սթրեսի հորմոնների» մակարդակը նորածնի արյան մեջ ավելին է, քան մեծահասակի մոտ ուժեղ հուզական լարվածության ժամանակ:
Ավարտվում է սեռական համակարգի անատոմիական ձևավորումը, արական սեռի պտղի մոտ ամորձիներն իջնում են փոշտի մեջ: Նրանք ձևավորվում և զարգանում են որովայնի խոռոչում, սակայն հղիության երկրորդ կեսին բավականին երկար և բարդ ուղի են անցնում, մինչև հայտնվում են իրենց տեղում: Պատահում է, որ ինչ-որ պատճառով ամորձիներից մեկը կամ երկուսն էլ չեն իջնում, դա սարսափելի չէ, կարելի է սպասել ևս մեկ տարի, սակայն, եթե այդ ընթացքում էլ նրանք չեն զբաղեցնում իրենց մշտական տեղը, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի:
Շատ շուտով երեխան կառանձնանա ընկերքից և մայրական օրգանիզմից, և որպեսզի սոված չմնա, ստիպված է լինելու ջանք գործադրել՝ ծծելու կուրծքը: Ծծելու ողջ համակարգը, որի կենտրոնը գտնվում է երկայնավուն ուղեղում, պատրաստվում է աշխատանքի: Երեք հզոր նյարդային ճյուղեր ապահովում են անպայման ռեֆլեքսը, եռորյակ նյարդն ապահովում է ծամողական մկանների աշխատանքը, դեմքի նյարդը նյարդավորում է բերանի մկանները, իսկ հետագայում նաև` ատամները, ենթալեզվային նյարդը՝ լեզուն: Պտղի բերանի խոռոչը համեմատաբար փոքր է, այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է լեզուն: Ծամողական համակարգը ծննդի պահին թույլ է զարգացած, այն արագ կզարգանա, երբ փոքրիկը սկսի ծծել:
Ծնոտների, լեզվի և այտերի կառուցվածքի առանձնահատկությունները նպաստում են ծծելուն: Այսպես, ծամողական մկանների միջև տեղակայված է ծծողական գլանիկը, հատուկ գլանիկներ կան նաև շուրթերի լորձաթաղանթի և ծնոտների վրա:
Բերանի լորձաթաղանքը վառ կարմիր է, քանի որ հարուստ է արյունատար անոթներով: Դրա շնորհիվ ներծծման պրոցեսը սկսվում է հենց բերանի խոռոչից: Թքագեղձերը դեռ թույլ են զարգացած, որը բացատրելի է՝ ծննդյան առաջին ամիսներին երեխան ստանում է միայն հեղուկ սնունդ, իսկ երբ նրա օրաբաժնում հայտնվի թանձր և նույնիսկ կոշտ սնունդ, թքագեղձերը կակտիվացնեն իրենց գործունեությունը:
Հղիության վերջին աղեստամոքսային համակարգի օրգանները յուրահատուկ ֆունկցիա են կատարում, մոտավորապես իրանի կեսը զբաղեցնում է կերակրափողը, իսկ աղիների հանգույցների երկարությունը տատանվում է 335-460 սմ: Ստամոքսագեղձերն արդեն գործում են, և կարելի է հայտնաբերել նրանց արտադրանքը՝ պեպսինի և շրդոնային մակարդի փոքր քանակություն: Աղիների մկանածածկույթը թույլ է զարգացած, սակայն թավիկները՝ ներծծման ունիվերսալ ապարատը, արդեն գործում են:
Եթե ներարգանդային զարգացման սկզբնական փուլերում կերակրափողի և բարակ աղիների որոշ հատվածներ կարող են ժամանակավորապես խցանված լինել, ապա իններորդ ամսում ողջ մարսողական համակարգն անցանելի է: Պտղի աղիները թույլ պերիստալտիկ շարժումներ են անում՝ ներքև մղելով մեկոնիումին՝ նախնական կղկղանքը: Մեկոնիումի կազմի մեջ մտնում են ստամոքսի և աղիների արտազատուկները, պտղաջրերում պարունակվող ամուր մասնիկները՝ պտղի մաշկի էպիթելեր, առաջնային քսուքի մասնիկներ և այլն: Մեկոնիումի քիմիական հետազոտության արդյունքում նրանում հայտնաբերել են խոլեսթերին, բիլիռուբին, ճարպեր: Եթե մեկոնիումը չի պարունակում լեղիի մասեր և գույնը բաց մոխրավուն է, դա անհանգստացնում է բժիշկներին, քանի որ ահազանգում է կամ լեղածորանների անանցանելիության մասին, կամ` դրանց բնածին բացակայության:
Պտղի մեկոնիումը ստերիլ է, սակայն, բառացիորեն, ծննդյան առաջին ժամերից աղիները սկսում են բնակեցվել զանազան միկրոօրգանիզմներ: Շատ կարևոր է, որ դրանք լինեն օգտակար միկրոբներ, այդ պատճառով կարևոր է կրծքին վարժեցնելը, քանի որ դալն ու կաթը բիֆիդո- և լակտոբացիլիների հարուստ աղբյուր են:
Վերջին ամսում պտուղն ավելի է մոտենում ծննդուղիներին: Նրա մարմնի բոլոր մասերից առավել ծավալ ունեցողը գլուխն է, և եթե գլուխն անցնի ծննդուղիներով, ուրեմն ամեն ինչ կարգին կլինի:
Բնությունը հոգացել է պտղի՝ ծնուղիներով անցնելը հեշտացնելու մասին: Գանգի ոսկրերը փափուկ են ու ճկուն, և պահպանվում է նրանց միացնող հատուկ հյուսվածքը: Այդ հյուսվածքի զբաղեցրած տարածություններն անվանում են գաղտուն: Նրանցից մեկը՝ շեղանկյունաձևը, գտնվում է առաջնամասում՝ գագաթ-ճակատային հատվածում, երկրորդը՝ եռանկյունաձևը, ծոծրակային հատվածում: Եթե կինը նորմալ չափերի կոնքեր ունի, ապա պտղի գլուխը, փոխելով իր ձևը, դուրս է գալիս ոսկրային օղակի միջով: Ձևափոխված, հնարավոր է թիկունքի հատվածում տափակած, մի փոքր երկարավուն գլուխը չպետք է վախեցնի: Ծննդից մի քանի օր անց փոքրիկի գլուխը կունենա իր սովորական, կլորավուն ձևը: Իհարկե, լինում են նաև յուրահատուկ ձև ունեցող գլուխներ, որոնք փոխանցվում են սերնդե-սերունդ:
Հաշվի առեք, որ ծննդաբերության առաջին նախանշանները հայտնվում են ծննդից մեկ-երկու շաբաթ առաջ: Սովորաբար ավելի հեշտ է դառնում շնչելը, քանի որ արգանդի դիրքը փոխվում է և ստոծանին` իջնում: Երբեմն զգացվում են արգանդի թույլ, միանվագ կծկումներ: Իսկ երբ կծկանքները դառնան կանոնավոր, նշանակում է ծննդատուն գնալու ժամանակն է:
Ծննդի ժամանակ պտուղը, կառավարվելով նյարդային ազդանշանների բարդ համակարգով, կսկսի առաջ մղվել ծննդուղիներով: Բարի գալուստ...
Հետաքրքիր է, որ աքսելերացիան ազդել է մարդու կյանքի բոլոր փուլերի վրա, այդ թվում նաև` սաղմնային: Զարգացած երկրներում 1930-1990 թ.թ. նորածնի մարմնի զանգվածը միջին հաշվով ավելացել է 3200 գ-ից մինչև 3900 գ:
Ժամանակին ծնված երեխայի քաշն ու հասակը զգալիորեն տատանվում են, երեխան կարող է կշռել 2500-5000գ, հասակը` տատանվել 47-60 սմ:
Մարդու ծննդից մինչև 20 տարեկան նրա քաշը միջինում ավելանում է 20 անգամ: Իսկ ձևավորված պտղի քաշը 6 մլրդ և ավելի անգամ գերազանցում է բեղմնավորված ձվաբջջի քաշը:
|
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն